ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-412-05.12.2019-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի՝
1) 1-ին հոդվածում «31-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարագրաֆով» բառերը փոխարինել «31-րդ գլխում լրացնել նոր՝ 7-րդ պարագրաֆ հետևյալ բովանդակությամբ՝» բառերով:
2) 1-ին հոդվածում «7 ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» վերնագրում «7» թվից առաջ լրացնել «§» նշանը:
3) 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 570.2-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենսգրքի գլխի» բառերը փոխարինել «պարագրաֆի» բառով:
4) 1-ին հոդվածով լրացվող նոր՝ 570.2-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Հարգանքով՝
էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ