ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-385-21.11.2019,16.01.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝
1) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1-ին մասով.
«1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, ներառյալ՝ օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, ապահովված իրավունքի առարկայի տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի::
Օրենսգրքի փոփոխվող 225.1-ին հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունը բխում է Doing business - Գործարարությամբ զբաղվելը զեկույցի Վարկերը ստացումը ցուցիչի մեթոդոլոգիայից, որը պահանջում է ապահովված իրավունքները տարածել նաև գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, եկամուտների, արտադրանքի վրա: Չնայած այն հանգամանքին, որ գործող օրենսգրքի 225.1 հոդվածը նախատեսում է, որ ապահոված իրավունքը տարածվում է գույքի օգտագործումից ստացված գույքի վրա, սակայն գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել օգտագործման մասնավոր դեպքերը ըստ մեթոդոլոգիայի, այն է՝ պտուղներ, եկամուտներ, արտադրանք:
2) 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 6.1-րդ մասից հանել պայմանագրի կնքման պահին բառերը:
Սույն առաջարկը պայմանավորված է այն մտահոգությամբ, որ նման ձևակերպման դեպքում կարող է կասկածի տակ դրվել ապագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ ապահովված իրավունք սահմանելու հնարավորությունը, որը այժմ էլ նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև բխում է Doing business զեկույցի Վարկերի ստացումը մեթոդոլոգիայից:
3) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում դեպքերում» բառից հետո լրացնել «եթե այլ բան սահմանված չէ օրենքով» բառերը:
Հաշվի առնելով Օրենսգրքի փոփոխվող 225.1-ին հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու հանգամանքը, անհրաժեշտ է նաև փոփոխել նախագծի 2-րդ հոդվածը, որով փոփոխվում էր օրենսգրքի 232-րդ հոդվածը, քանի որ 225.1-րդ հոդվածում այդ հստակեցումն անելու դեպքում վերանում է 232-րդ հոդվածում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, եկամուտների և արտադրանքի նկատմամբ գրավի և ապահովված իրավունքների տարածումը տարբերակումը համար անհրաժեշտ է 232-րդ հոդվածում նախատեսել, որ գրավի իրավունքը տարածվում է գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, եկամուտների և արտադրանքի նկատմամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Սա կապահովի, որ հակասություն չառաջանա 232-րդ և 225.1-րդ հոդվածների միջև:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ