ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան


          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-300-30.09.2019-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 18.11.2019թ N 02/05.4/51534-2019 գրությամբ ներկայացրել էր իր բացասական դիրքորոշումը.        
          Այդուհանդերձ օրենքների նախագծերի ընդունման դեպքում, առաջարկում ենք.   
          1. Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.    
          «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում՝ անվճար և վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով:»:  
          Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերին համապատասխան, կամ պետական կառավարման լիազորված մարմինը, ելնելով աշխատաշուկայի պահանջից, հատկացնում է ընդունելության սահմանափակ տեղերը:   
          Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ դիմորդների քանակը կարող է գերազանցել տվյալ հաստատության համար նախատեսված տեղերի քանակը՝ անհրաժեշտ է մրցույթն իրականացնել ոչ միայն հատկացված անվճար, այլև՝ վճարովի տեղերի համար նույնպես, որի շնորհիվ պարզ կդառնա, թե արդյունքում ովքեր են ընդունվելու անվճար կամ վճարովի համակարգ: 
          2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         
          «Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվճար և լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար և վճարովի տեղերի` օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային հիմունքներով»:     
          Նախագծի համաձայն՝ վճարովի տեղերն ըստ մասնագիտությունների պետք է հատկացնի ՀՀ կառավարությունը, սակայն առավել նպատակահարմար է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվեն անվճար տեղերը՝ ըստ մասնագիտութունների, հաշվի առնելով, որ անվճար տեղերի ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված անվճար տեղերը՝ ըստ մասնագիտութունների՝ կիրականացնի անվճար և վճարովի տեղերի բաշխումը՝ ըստ հաստատությունների՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները և տվյալ հաստատության և մասնավորապես մասնագիտության առանձնահատկությունները:     
         

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝          ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ