ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապա­հովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանց­ման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կա­տարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատա­րելու մասին», «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետա­կան գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-204-21.06.2019-ֆվ-011/1) վերաբերյալ ստացված առաջարկների

 

Առարկության, առաջարկության հեղինակը

Նախագծի հոդված

Առաջարկության բովանդակությունը

Եզրակացություն

 

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

1. ՀՀ կառավարություն

Նախագծի

1-ին հոդված

Առաջարկում ենք «պարբերությունը» բառը փոխարինել «մասը» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակ­տերի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մա­սի պահանջները և «Մաքսային ծառա­յության մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի դրույթները: 

Առաջարկն ընդունվել է:

 

 

Ընդունվել է:

 

Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

2. ՀՀ կառավարություն

Նախագծի

1-ին հոդված 

Առաջարկում ենք «111-ին» բառը փոխարինել «11.1-րդ» բառով՝ հաշվի առնելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:        

Առաջարկությունն ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

3. ՀՀ կառավարություն

Նախագծի

1-ին հոդված

Առաջարկում ենք «պարբերությունը» բառը փոխարինել «մասը» բառով,  իսկ «ենթակետով» բառը՝ «կետով» բառով՝ նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաս­տանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվա­ծի 3-րդ մասի պահանջները:

Առաջարկությունն ընդունվել է:

 

Ընդունվել է:

4. ՀՀ կառավարություն

Նախագծի

2-րդ հոդված

Առաջարկում ենք 2-րդ հոդվածում «19.7»  թիվը փոխարինել «19.9» թվով, քանի որ հիշյալ օրենքով 19.7-րդ հոդված արդեն իսկ նախատեսված է: Սույն դիտողու­թյունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե­տության  օրենքի  14-րդ հոդվածի  11-րդ մա­սի պահանջներից, մասնավորապես՝  նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետե­րի, ենթակետերի կամ պարբերություն­նե­րի միջև համապատասխանաբար նոր բա­ժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:         
Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 28.2-րդ հոդվածի 1-ին մասին և 4-րդ հոդ­վածին:        

Առաջարկությունն ընդունվել է:

 

Ընդունվել է:

5. ՀՀ կառավարություն

Նախագծի

4-րդ հոդված

Առաջարկում ենք «պարբերությունից» և «նոր պարբերություն» բառերը փոխարի­նել «մասից»  և «նոր 11-րդ մասով»  բա­ռե­րով՝ նկատի ունենալով «Պետական տուր­քի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 32-րդ հոդվածի և «Նոր­մա­տիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­­տանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Առաջարկությունն ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

 

Առաջարկում ենք՝ «Սույն» բառից առաջ լրացնել «11» թիվը:

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է:

 

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

6. ՀՀ կառավարություն

Նախագծի

2-րդ հոդված

Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդ­վածում նախատեսված հիշյալ օրենքի վավերապայմանները նախատեսել նա­խագծի 1-ին հոդվածով:

Սույն դիտողությունը բխում է «Նոր­մա­տիվ իրավական ակտերի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության  օրեն­­քի 13-րդ հոդ­վա­ծի պահանջ­նե­րից:   

Նույն դիտողությունը վերաբերում է նաև «Իրավաբանական անձանց պե­տական գրանց­ման, իրավաբանական անձանց առանձ­նացված ստորաբա­ժա­նումների, հիմ­նարկ­ների և անհատ ձեռնարկա­տերերի պետական հաշ­վառ­ման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփո­խու­թյուն­ներ կատարելու մասին», «Քաղա­քացիական կացու­թյան ակտերի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատա­րե­լու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքների նախագծերի 2-րդ հոդված­ներին:

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է:

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պե­տական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

7. ՀՀ կառավարություն

Նախագծի

3-րդ հոդված

Առաջարկում ենք «կետն» բառը փոխա­րինել «մասն» բառով՝ նկատի ունե­նա­լով «Նորմատիվ իրավական ակտերի մա­սին» Հայաստանի Հանրապետու­թյան  օրենքի  14-րդ հոդվածի 3-րդ մա­սի պահանջները:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև «Գույքի նկատմամբ իրավունք­նե­րի պետա­կան գրանցման մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ կատարելու մա­սին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներին:         

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է:

 

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

8. ՀՀ կառավարություն

Նախագծի

3-րդ հոդված

Առաջարկում ենք «պաշտոնական հրա­պա­րակմանը հաջորդող» բառերը փոխա­րինել  «պաշ­տոնական հրապարակման օր­վան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակ­տե­րի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան  օրենքի  23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է:

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

9. ՀՀ կառավարություն

Նախագծի

1-ին հոդված

Առաջարկում ենք «56-րդ հոդվածը լրաց­նել 2.1-ին մասով» բառերը փոխարինել «56-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.» բառերով, քանի որ հիշյալ օրենքի 56-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված է 2.1-րդ մաս, բացի այդ հիշյալ մասով արդեն իսկ նախա­տեսված են նույնաբովանդակ դրույթներ, որոնք առկա են նաև նախագծով: Սույն դիտողությունը բխում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 13-րդ հոդ­վա­ծի 8-րդ մասի պահանջներից, մասնա­վո­րապես՝  Նորմատիվ իրավական ակտե­րում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:  

Առաջարկությունն ընդունվել է:

Ընդունվել է:

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկ­ների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կա­ցության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կա­տարելու մասին» և «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

10. ՀՀ կառավարություն

Նախագծերի վերջին հոդվածները

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­­րության կողմից որոշումների ընդու­նում, հիշյալ օրենքների նախագծերում նա­խատեսել անցումային դրույթներ՝ նախա­գծերը լրացնել հետևյալ բովան­դա­կությամբ նոր հոդվածով.

«Հոդված _. Սույն օրենքն ուժի մեջ մտնե­լու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետա­կան կառավարման մարմիններն ընդու­նում են սույն օրենքից բխող այն ենթա­օրենսդրական նորմատիվ ակտերը, որոնց ընդունումը սույն օրենքով վերապահված է այդ մարմիններին:»:

Առաջարկությունն ընդունվել է:

 

Ընդունվել է: