ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-584-20.04.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է.
1) օրենքի գործողությունը տարածել 2020 թվականի ապրիլի 21-ից ծագող հարաբերությունների նկատմամբ հաշվի առնելով, որ հարկային պարտավորությունները ժամկետանց են համարվում պարտավորությունների կատարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից հետո,
2) նախագծի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «2020 թվականի ապրիլի 20-ից հետո» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 21-ից» բառերով,
3) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 21-ից» բառերով,
4) համապատասխան փոփոխություն նախատեսել սոցիալական վճարի գծով ժամկետանց պարտավորությունների մասով հաշվարկվող տույժի չափի մասով, հաշվի առնելով, որ եկամտային հարկը և սոցիալական վճարները հաշվառվում են հարկային մարմին ներկայացվող նույն` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների հիման վրա: Կից ներկայացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարգանքով՝
էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 71-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից ծագած հարաբերությունների վրա։
2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված տույժը գործատուն (հարկային գործակալը) վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: