«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-584-20.04.2020-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հոդված 1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 401-րդ հոդվածում
1) «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով,
2) լրացնել նոր 4-րդ և 5-րդ մասերով.
- Սույն հոդվածով սահմանված արարքները արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կատարելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալըազատվում է պատասխանատվությունից:
- Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում արգելվում է սույն հոդվածով սահմանված տույժերի հաշվարկումը և կիրառումը հայտարարված արտակարգ դրության և դրա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում:
Հոդված 2. Նախագիծը լրացնել նոր`4-րդ հոդվածով հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր`459-րդ հոդվածով.
Հոդված 459. Օրենսգրքի 401-րդ հոդվածին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը
Սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնները ունեն հետադարձ ուժ:
ՀՀ ԱԺ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍԱՏԱՆ»
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ