Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» , «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-343-3432- 05.11.2019-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
Հ/Հ |
Առաջարկի հեղինակը |
Հոդվածը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը
|
|
««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» |
||||||
1. |
Կառավարություն |
Նախագծի 2-րդ հոդված |
հանել 3-րդ ենթակետից առաջ «2.» թիվը՝ համապատասխանաբար խմբագրելով Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալումը: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
|
2. |
Արկադի Խաչատրյան |
Նախագծի 2-րդ հոդված |
Գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով <<վճարային գործարքների>> բառերը փոխարինել <<վճարային գործիքների>> բառերով և հանել << ինչպես նաև >> բառերը |
|
Ընդունվել է |
|
3. |
Կառավարություն |
Նախագծի 13-րդ հոդված |
Պահպանել նախագծի հոդվածների հաջորդականությունը, 13-րդ հոդվածին հաջորդում է 15-րդ հոդվածը |
Հոդվածների հաջորդականությունը պահպանված է
|
Ընդունվել է |
|
4. |
Կառավարություն |
Նախագծի 2-րդ հոդված |
ավելացնել «ավտոապահովագրողների բյուրո» հասկացությունը , քանի որ նոր խմբագրությամբ սահմանվող «կազմակերպություն» հասկացության շրջանակում չի ընդգրկվել այն |
Ընդունվել է |
Ընդունվել է |
|
5. |
Կառավարություն |
Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մաս 11-րդ կետ |
Փոխարինել «ֆինանսական կազմակերպությունների» բառերն «Կազմակերպություննների» բառով, քանի որ Օրենքի 2-րդ հոդվածում՝ որպես հիմնական հասկացություն, սահմանվում է ոչ թե ֆինանսական կազմակերպության, այլ կազմակերպության հասկացությունը: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
|
6. |
Կառավարություն |
Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով լրացվող 9.1-րդ մաս |
Նախագծից հանել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը ներկայացնելու պահանջը: |
Չի ընդունվել , քանի որ ՊԵԿ-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու փաստի վերաբերյալ տեղեկատվություն հայցելու համար վերջինիս ներկայացվելու է նշված տեղեկատվությունը |
Չի ընդունվել է |
|
7. |
Կառավարություն |
Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հանել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «կամ հնարավոր գույքային պահանջի չափը)» բառերը: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
|
8. |
Արկադի Խաչատրյան |
Նախագծի 10-րդ հոդվածի 1) կետ |
Հանել <<վերջիններիս կողմից ընտրված>> բառերը , քանի որ հաճախորդի կողմից կարող է նաև չընտրվել հաղորդակցման եղանակը: |
|
Ընդունվել է |
|
9. |
Կառավարություն |
Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 14.1-րդ հոդվածի 1-ին մաս |
հստակեցնել, թե հաղորդակցության որ եղանակն է կիրառվելու այն դեպքում, երբ հաճախորդի պահանջի մեջ հաղորդակցության նախընտրելի եղանակը, այնուամենայնիվ, նշված չէ: |
Ընդունվել է Սահմանվել է , որ նման դեպքերում հաղորդակցումը տեղի է ունենալու Խորհրդի սահմանած կարգով: |
Ընդունվել է |
|
10. |
Կառավարություն |
Նախագծի 13-րդ հոդված |
Նախագծի անցումային դրույթներով կարգավորել այն հարցը, թե արդյոք առաջարկվող կարգավորումը տարածվում է ներկայումս գործող հաշտարարի վրա՝ հաշվի առնելով գործող հաշտարարի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ Նախագծի 23-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո Խորհրդի անդամների լիազորությունները դադարելու են: |
Առաջարկվող կարգավորումը տարածվում է ներկայումս գործող հաշտարարի վրա: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 2021 թվականի հուլիսի 1-ը
|
Ընդունվել է հիմնական զեկուցողի որոշումը առաջարկի վերաբերյալ
|
|
11. |
Կառավարություն |
Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մաս |
հստակեցնել՝ արդյոք Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը կիրառվելու է 2021 թ. հունվարի 1-ից երեք ամիս առաջ, և Խորհրդի որ կազմն է ընտրելու Հաշտարարին: |
Նախագծի 17-րդ հոդվածով հարցը կարգավորված է հստակ, այն գործելու է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած: Հաշտարարին ընտրելու է Խորհրդի գործող կազմը, որի պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 2021 թվականի հուլիսի 1-ը |
Ընդունվել է հիմնական զեկուցողի որոշումը առաջարկի վերաբերյալ
|
|
12. |
Կառավարություն |
Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մաս |
Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է նախատեսել նշված կարգի ընդունման ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: |
Ընդունվել է, ժամկետը սահմանվել է |
Ընդունվել է |
|
13. |
Կառավարություն |
Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մաս |
Նախագծից հանել «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերը, քանի որ Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացությունը չի ներառում վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունները: |
Չի ընդունվել . Նշված բառերը պահպանվել են տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար |
Չի ընդունվել |
|
14. |
Կառավարություն |
Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ |
Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է սահմանել, թե Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ինչ ժամկետում և որ տարվա համար պետք է կատարվի նախատեսվող 140 000 դրամի վճարումը: |
Ընդունվել է. Նշված կարգավորումները տրվել են |
Ընդունվել է |
|
15. |
Կառավարություն |
Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ |
Նախագծից հանել «, բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին», բառերը քանի որ վերջիններս արդեն իսկ ներառվում են Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացության մեջ: |
Չի ընդունվել . Նշված բառերը պահպանվել են տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար |
Չի ընդունվել |
|
16. |
Արկադի Խաչատրյան |
Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մաս |
<< դ >> կետը հանել, քանի որ դրանում նշված 8-րդ կետը արդեն ուժը կորցրած է ճանաչվել: |
|
Ընդունվել է |
|
17. |
Արկադի Խաչատրյան |
Նախագծի 23-րդ հոդված |
Լրացնել նոր մաս, որով կսահամանվի Հաշտարարի գրասենյակի Խորհրդի կողմից Նախագծով նախատեսված կարգերի սահմանման ժամկետ (2020 թվականի սեպտեմբերի 1-ը) |
|
Ընդունվել է |
|
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» |
||||||
1. |
Կառավարություն |
նախագծի 1-ին հոդված |
Շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով. «55) ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը:»: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
|
2. |
Կառավարություն |
նախագծի 4-րդ հոդված |
շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա»: |
Ընդունվել է |
Ընդունվել է
|
|