ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
- Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «բառերից հետո» բառերը փոխարինել «բառից հետո» բառերով:
- Առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում «տեսանելի մասում» բառերից հետո դնել ստորակետ կետադրական նշան:
- Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 10-րդ մասում «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերը: Հայտնում ենք, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 10-րդ մասում «տեսանելի տեղում» բառեր առկա չեն: Այս առումով, առաջարկում ենք նշյալ լրացումը կատարել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 11-րդ մասում:
- Առաջարկում ենք նախագծով լրացումներ կատարել նաև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ և 58-րդ կետերում։ Մասնավորապես, առաջարկում ենք 57-րդ կետում «վաճառատեղ» բառից հետո լրացնել «,շրջիկ առևտրի կետ» բառերը, իսկ 58-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շրջիկ առևտրի կետ» բառերը։
- Առաջարկում ենք նախագծով լրացում և փոփոխություն կատարել Օրենսգրքի 55-րդ հոդվածում։ Մասնավորապես,առաջարկում ենք Օրենսգրքի 55-րդ հոդվածի՝
- 2-րդ մասի 5-րդ կետում «կտրոն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն)» բառերը,
- 3-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները)» բառերը փոխարինել «կտրոնի վրա սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով, իսկ «ձեռք բերված ապրանքի» բառերը փոխարինել «ապրանքի մատակարարումը կամ» բառերով,
- 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները նախoրոք տպագրելու հետ կապված հարաբերությունները։ Այս առումով, առաջարկում ենք Օրենսգրքի 56-րդ հոդվածի՝
- 3-րդ մասի 1-ին կետում «հսկիչ» բառից առաջ լրացնել «Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված» բառերը,
- 4-րդ մասում «8-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին մասերով» բառերով,
- 8-րդ մասի 1-ին կետում «հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը» բառերով,
- 8-րդ մասից հետո լրացնել 8.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.
«8.1. Օրենսգրքի 380-րդ և 380.1-րդ հոդվածներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առաքում) իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները կարող են տպագրել (գեներացնել) նախօրոք՝ պայմանով, որ ապրանքների մատակարարման (առաքման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գեներացվեն) մինչև մատակարարվող ապրանքների՝ առաքման վայրից կամ առաքման կետից դուրս բերելը։»:
- Առաջարկում ենք նախագծով կարգավորել ապրանքների տեղափոխության դեպքերում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը որպես ուղեկցող փաստաթուղթ համարվելու հետ կապված հարաբերությունները։ Այս առումով, առաջարկում ենք Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝
- 2-րդ մասում «հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում՝» բառերը փոխարինել «Օրենսգրքով սահմանված դեպքերում» բառերով,
- 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի կիրառության իմաստով հանդիսանում է ուղեկցող փաստաթուղթ։»,
- 7-րդ մասում «Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը» բառերը փոխարինել «վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ շրջիկ առևտրի կետերի և Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով։
- Առաջարկում ենք նախագծով ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը։
- Առաջարկում ենք նախագծով կարգավորել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, առաջարկում ենք Օրենսգիրքը լրացնել 380.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը
- Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:
- Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
- Էլեկտրոնային կտրոն ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունը արտացոլելու միջոցով։
- Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):
- Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։»։
- Վերոնշյալ առաջարկություններով պայմանավորված` առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաև Օրենսգրքի 381-րդ հոդվածում։ Մասնավորապես, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շրջիկ առևտրի կետերի միջոցով, ինչպես նաև Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետով նախատեսված՝ ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:»։
Բացի այդ, առաջարկում ենք Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝
- 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.»,
- 16-րդ կետից հետո լրացնել 17-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«17) հարկային մարմնի կողմից հաստատված ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համար՝ 8 նիշ:»:
- Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները նախորոք տպագրելու հնարավորություն նախատեսելու առաջարկությամբ պայմանավորված՝ առաջարկում ենք նաև նախագծի ուժի մեջ մտնելու հոդվածով սահմանել, որ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դրույթները Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված կարգավորումների մասով գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ առաջարկությունների ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու մի շարք տեխնիկական և խմբագրական փոփոխություններ կատարել նաև Օրենսգրքի որոշ այլ հոդվածներում, որոնց վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները նախագծի հեղինակին կներկայացվեն աշխատանքային կարգով։
Հարգանքով՝
էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ