ԱՌԱՋԱՐԿ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0)
վերաբերյալ
Առաջարկում եմ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի՝
1) վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով:
2) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և 1-ին կետի «դ» ենթակետում «հազարապատիկը» բառերը փոխարինել «երկու հազարապատիկը» բառերով:
3) 2-րդ հոդվածից հանել «եւ գործում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը: