Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-554-Պ-5544-09.04.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

 

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

   

6

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ կերպ.

«1․ 1-ին մասում «առնվազն երեսնօրյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «որոշակի պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը» բառերով․»։

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Համազասպ Դանիելյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում նախատեսել նաև բանկային քաղվածքները բանկի կողմից տրամադրելու նվազագույն ժամկետը, օրինակ 7 օր, որի ընթացքում բանկը չպետք է տրամադրի քաղվածքներ ?

Ընդունելի չէ

 

Կարծում ենք նպատակահարմար չէ ժամկետով սահմանափակում մտցնելը, քանի որ հնարավոր է լինեն դեպքեր, որ բանկի կողմից քաղվածքը տրամադրելուց հետո հաճախորհի համար անհրաժեշտություն առաջանա կրկին քաղվածք ստանալու բանկից։

Չի ընդունվել

3

ԱԺ պատգամավոր
Համազասպ Դանիելյան

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մաս

Հստակեցնել արտակարգ դրության և ռազմական դրության վերաբերյալ ձևակերպումը:

Ընդունելի է

Ընդունվել է

4

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում. «լրացնել նոր բովանդակությամբ 5․1-ին մաս» բառերը շարադրել հետևյալ կերպ՝ «լրացնել նոր՝ 5․1-ին մաս»։ 

 

Ընդունելի է

Ընդունվել է

5

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ.

«Հոդված 3 Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«1․ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, և

2) ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»»։

Ընդունելի է

Ընդունվել է

6

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 4-րդ հոդված

Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը հանել և հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածները շարադրել հետևյալ կերպ.

 

3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5․1-ին մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին։

4․ Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն ավանդատուի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։

Ընդունելի է

Ընդունվել է

7

ԱԺ պատգամավոր
Եղիշե Սողոմոնյան

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս

Նախագծերով սահմանվում է սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով:

 

Ընդունելի չի այս փուլում

 

Ընդհանուր առմամբ առաջարկը ընդունելի է, բայց քանի որ այլ օրենքներով ևս օգտագործվում է նման ձևակերպում (օրինակ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք), ուստի այս փուլում չի փոփոխվում։

Չի ընդունվել

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի վերնագիր

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով։

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում ավելացնել նոր՝ 1-ին մաս․

«1․ 2-րդ մասում «իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված» բառերը փոխարինել «որոշակի» բառերոով.»։

Ընդունելի է

Ընդունվել է

3

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համարակալումները համապատասխանաբար դարձնել՝ «2․» և «3․»։

Ընդունելի է

Ընդունվել է

4

ԱԺ պատգամավոր
Համազասպ Դանիելյան

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս

Հստակեցնել արտակարգ դրության և ռազմական դրության վերաբերյալ ձևակերպումը:

Ընդունելի է

Ընդունվել է

5

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 2

 

1․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

2․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող 3․1-ին մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին։»։

Ընդունելի է

Ընդունվել է

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի վերնագիր

Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով։

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Համազասպ Դանիելյան

Նախագծի 1-ին հոդված

Հստակեցնել արտակարգ դրության և ռազմական դրության վերաբերյալ ձևակերպումը:

Ընդունելի է

Ընդունվել է

3

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 1․ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

 

1.          3-րդ մասում «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2.         4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4․ Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:

Ընդ որում՝ կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա։»:

3.         5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«5. Սույն  հոդվածով սահմանված տեղեկատվության ներկայացման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ  կամ ռազմականդրության դեպքում։ Արտակարգ  կամ ռազմական դրության դեպքում կրեդիտավորողն  իր պաշտոնական ինտերնետային էջում և սոցիալական ցանցի պաշտոնական էջում (դրա առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում՝ հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր կրեդիտառուների կամ կրեդիտառուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել՝ որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին կրեդիտառուի հետ հաղորդակցումն իրականացվում է կրեդիտավորողի սահմանված միջոցներով ու  ժամկետներում։»:»։

Ընդունելի է

Ընդունվել է

4

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծում ավելացնել նոր              2-րդ հոդված

Նախագծի նոր 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

«Հոդված 2 Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի                      2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2) կրեդիտառուի իրավունքի խախտման հետևանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:»:»։

Ընդունելի է

Ընդունվել է

5

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի համարակալումը դարձնել 3 և շարադրել հետևյալ կերպ․

 

 «Հոդված 3

1.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և                   3-րդ մասերի։

2.     Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված կրեդիտառուների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

3.    Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:»։

 

Ընդունելի է

Ընդունվել է

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

«Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1․1-ին մասի վերջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) բանկը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, և

2) հաճախորդի իրավունքի խախտման հետևանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»։»։

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

 

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

«Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։»։

 

Ընդունելի է

Ընդունվել է

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող 3․2 մասի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ․

«2) հաճախորդի իրավունքի խախտման հետևանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է Ընկերությունը:»

 

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։»

Ընդունելի է

Ընդունվել է

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 91-ին հոդվածի վերջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

Սույն հոդվածով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) վարկային կազմակերպության ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, և

2) հաճախորդի իրավունքի խախտման հետևանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը:

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։

 

Ընդունելի է

Ընդունվել է