ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-583-20.04.2020, 25.05.2020-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկում եմ «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքում նախատեսել իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու պայման:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Վերոգրյալ առաջարկով ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների տարբերակված հիմնավոր մոտեցում կցուցաբերվի, ինչը բացակայում է գործող իրավակարգավորումներում:
Հարգանքով՝ պատգամավոր Արթուր Դավթյան