«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ առաջարկում է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:»:
Օրենսգրքի 105-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասը վերոնշյալ խմբագրությամբ շարադրելու պարագայում օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է:
Վերոնշյալ առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ՝ պետական համակարգում լինում են դեպքեր, երբ վերակազմակերպումների արդյունքում հաստիքների կրճատման հետևանքով հնարավոր չի լինում պահպանել աշխատողի պաշտոնը։