ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -527-25.03.2020-ՊԻ-011/0),««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -5271 -25.03.2020-ՊԻ-011/0)եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -5272 -25.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ

1) Վերնագրում «ՕՐԵՆՔԸ» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» բառը

2) 1-ին հոդվածի 3-րդ մասով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի ենթակետերը համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով՝ թվերով համարակալման փոխարեն

3) Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի 1.2-րդ ենթակետում առկա «դիմումների» բառը փոխարինել «գրությունների» բառով

4) Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի 1.3-րդ ենթակետում առկա «հանձնաժողով մուտքագրված» ձեւակերպումը փոխարինել «հանձնաժողովում քննարկված» ձեւակերպումով, «օրենսդրական նախաձեռնությունների» ձեւակերպումը փոխարինել «օրենքի նախագծերի» ձեւակերպումով

5) Նախագծի 4-րդ հոդվածը խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ

«1.1. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած` հանձնաժողովի անդամների ներկայացուցիչ չի կարող նշանակվել օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում, ինչպես նաեւ տվյալ խմբակցության ներկայացուցիչը՝ այդ խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության դեպքում:»

6) Նախագծում ավելացնել նոր հոդված

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հերթական նիստերն ավարտվում են  օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո` հանձնաժողովի նախագահի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հաշվետվությունը ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ մասում  նշված ժամկետի ավարտը:»

1) Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 4-րդ կետի «հաշվետվություն տալու նպատակով»   բառերից առաջ լրացնել  «իրեն» բառը

2) Նախագծի 8-րդ և 9-րդ հոդվածները հանել շրջանառությունից: 

 

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ

1) Օրենքի նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ.

«Օրենքի 1-ին հավելվածի «Ազգային ժողովի աշխատակազմ» բաժնի «Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50» տողում գործակից «5.50» թիվը փոխարինել «6.00» թվով»

 

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը պայմանավորված են Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, իսկ 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների 1-ին կետում զետեղված առաջարկները նպատակաուղղված են օրենքի նախագծում ամրագրված դրույթների հստակեցմանը և որոշակիության սկզբունքի ապահովմանը: Նախագծի 9-րդ հոդվածը շրջանառությունից հանելու հանգամանքը պայմանավորված է նույնատիպ կարգավորման կրկնությունից խուսափելու անհրաժեշտությամբ: