«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-624-23.05.2020-ՊԱ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է կարգավորել զոհված (մահացած) զինծառայողների ծնողների և այրու՝ Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններ ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով ընդունվելու հետ կապված հարաբերությունները:
Կառավարությունը Նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, այդուհանդերձ ներկայացնում ենք հետևյալ դիտարկումները՝
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Նախագծի առաջին էջի վերևի աջ անկյունում գրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը:
2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ նշել՝ օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը:
3. Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերը հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծի տեքստում այլևս հիշատակված օրենքին հղում չի կատարվում:
4. Նախագծի 1-ին հոդվածում նշված «այրու» բառը փոխարինել «ամուսնու (կնոջ)» բառերով՝ նկատի ունենալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ամրագրված կարգավորումները:
5. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` նորմատիվ իրավական ակտի Նախագծում սահմանել անցումային դրույթներ՝ նախատեսելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: