ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (Կ-664-18.06.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝
1. 7-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «, փորձաքննական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ» բառերը փոխարինել «, փորձաքննական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի համապատասխան վարչական ակտով» բառերով:
2. 10-րդ հոդվածի 5-րդ մաով առաջարկվող Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «հաշվետվությամբ» բառից առաջ լրացնել «մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝»,
23-րդ հոդվածով առաջարկվող Oրենսգրքի 50-րդ հոդվածում լրացվող 1.3-րդ կետի «բ․» ենթակետից հանել «տարեկան 500.0 հազար տոննայից ավելի արտադրողականության պարագայում» բառերը,
3. 30-րդ հոդվածով առաջարկվող Oրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվող 28 -րդ և 29-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
«28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները,
29) օգտակար հանածոյի արդյունահանման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի, իսկ լրահետախուզման կամ խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում,»,
4. 30-րդ հոդվածով առաջարկվող Oրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով․
«31) լեռնահատկացման սահմաններում չշահագործվող բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերը առնվազն մեկ մետր հաստությամբ բետոնապատել»,
5. 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
« 3․ Ընդերքօգտագործման իրավունք ունեցողները սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 31-րդ կետի կիրարկումն ապահովում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:»։։
Հարգանքով՝ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ