ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-694-21.07.2020-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի 1-ին հոդվածում «41-րդ մասը» բառերը փոխարինել «41-րդ մասը» բառերով, իսկ 3-րդ հոդվածում «371» թիվը «371» թվով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում «նոր» բառը փոխարինել «հետևյալ բովանդակությամբ» բառերով,
նույն հոդվածով լրացվող 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ մասերով նախատեսված կարգավորումներով պայմանավորված նախագծի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.
«Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 14.1-ին և 14.2-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը, իսկ 14.3-րդ կետով՝ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը»:
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ