Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԺ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-554-Պ-5545-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

 

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկի ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 3-ին հոդված

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

<Օրենքի 12-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1)     բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները, և

2)    փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել և

3)    ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»,

 

 լրացնել 1.1. մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

 Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված ավանդատուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»:

 

Ընդունելի է մասամբ, քննարկումների արդյունքում նշված հոդվածը խմբագրվել է հետևյալ կերպ

Օրենքի 12-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

4) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները, և

5)   փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել և

3) ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»,

2) լրացնել 1.1. մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

 Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված ավանդատուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»:

Ընդունվել է մասամբ:

2

ՀՀ կառավարու թյուն

Նախագծի 4-րդ իհոդված

-       Նախագծով նախատեսել անցումային դրույթ հետևյալ բովանդակությամբ՝

<Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։>

 

Ընդունելի է, նախատեսվել է համապատասխան դրույթ:

Ընդունվել է:

3

ՀՀ կառավարու թյուն

Նախագծի 4-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է այդ արտակարարգ կամ ռազմական դրություն հայտարարման հետ։

Առաջարկվում է նշված դրույթին տալ հետադարձ ուժ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից։

Նույն առաջարկը վերաբերում է փաթեթում առկա մյուս նախագծերին ևս:

Ընդունելի է:

Ընդունվել է:

4

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

<որոշակի> բառը փոխարինել <իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված> բառերով։

Ընդունելի է:

Ընդունվել է:

5

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված 4-րդ մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 5․1 կետ շարադրել նոր խմբագրությամբ՝

< -«5.1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով և 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում, բանկն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է այդ արտակարագ կամ ռազմական դրություն հայտարարման հետ։»:

Ընդունելի է:

Ընդունվել է:

6

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 4-րդ հոդված

Անցումային դրույթի 3-րդ կետը հանել

Ընդունելի է մասամբ։ Առաջարկն ընդունվում է հետևյալ կերպ։ Ոչ թե նշված ձևակերպումը սահմանել այլ

Ընդունվել է մասամբ:

7

ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան

Նախագծի 3-ին հոդված

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին վճարել երեք հարյուր հազար դրամ․․․․։

 

Առաջարկում եմ նման ձևակերպումը նախատեսել փաթեթի մեջ ներառված այլ օրենքների նախագծերում ևս՝ նպատակ ունենալով ապահովել, որ եթե խախտման փաստը հաստատվի բանկի կողմից, ապա բանկը վճարի այդ գումարները առանց սպասելու հաշտարարի կամ դատարանի կամ արբիտրաժի որոշման։

 

 

 

Նախագծերում, այլ՝ մյուս Նախագծերի ձևակերպումը նույնությամբ բերել <Բանկային ավանդների ներգրավման մասին> ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ։

 

Խնդիրն այն է, որ այս Նախագծով սահմանված <որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին վճարել երեք հարյուր հազար դրամ> արտահայտությունն վերաբերվում է կողմերի համար պարտադիր որոշում կայացնող մարմնի կամ սուբյեկտի կողմից հաստատվելու ընթացակարգին։ Հակառակ պարագայում՝ բանկի կողմից այդ պարտականության չկատարման ընթացակարգեր առկա չեն։

Բացի այդ, եթե բանկը ընդունի խախտման փաստը և ցանկանա վճար վճարել, դա կկատարի անկախ օրենքներից, քանի որ Նախագծերի կարգավորումները պարտադիր ընթացակարգերի ու կանոնների մասին են։

Ուստի, հստակության նպատակներից ելնելով՝ այլ Նախագծերով սահմանված ձևակերպումը պետք է նախատեսել <Բանկային ավանդների ներգրավման մասին> ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով  և սահմանել, որ դատարանի, հաշտարարի կամ առբիտրաժի կողմից խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է վճարել 300 հազար։

Ընդունվել է:

8

ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան

Նախագծի 3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1)     բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները, և

2)    փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել և

3)    ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»,

 

Նշված մասի 3-րդ կետն առաջարկվում է հանել, քանի որ վնասի բացակայության կամ հատուցման հիմքը թուլացնում է կարգավորումը։

Չի ընդունվում։ Նախատեսված 3-րդ կետը 300 հազար դրամ վճարելու բացառության համար երեք պայմանների միաժամանակյա կիրառություն է նախատեսում և 3-րդ կետի հանումը էլ ավելի կթուլացնի 300 հազարի կարգավորումը։ Նպատակն այն է, եթե բանկը վերացնում է խախտումները և վնաս առկա չէ կամ առկայության դեպքում հատուցում է, ապա 300 հազար չի վճարում։

Չի ընդունվել:

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ՀՀ կառավարու թյուն

Նախագծի 1-ին հոդված

Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝»

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետ

3․1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է այդ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարման հետ։»:

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

3

ՀՀ կառավարու թյուն

 

Նախագծով փոփոխել գործող օրենքի 20-րդ հոդվածը ևս՝ այն համապատասխանեցնելով փաթեթի այլ նախագծերի հետ:

Ընդունելի է:

 

Հոդված 3 Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի  խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1)        կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշt գործողությունները, և

2)       փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել

և

3) սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:»:

2) լրացնել 2.1. մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»։

 

 

Ընդունվել է:

4

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 2

 

1․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

5

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի վերնագիր

<լրացում> բառը փոխարինել <լրացումներ> բառով։

Ընդունելի է:

Ընդունվել է:

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1

ԱԺ պատգամավոր
Համազասպ Դանիելյան

Նախագծի 1-ին հոդված

Հստակեցնել արտակարգ դրության և ռազմական դրության վերաբերյալ ձևակերպումը:

Ընդունելի է:

Ընդունվել է:

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 1․ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

 

1.       3-րդ մասում «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2.       4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4․ Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:

Ընդ որում՝ կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա։»:

3.       5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է այդ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարման հետ։»:

Ընդունելի է:

Ընդունվել է:

3

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծում ավելացնել նոր              2-րդ հոդված

Նախագծի նոր 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

 

 «1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, այդ թվում` եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1)       կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները, և

2)       փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3)      կրեդիտառուի իրավունքի խախտման հետևանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը։

Սույն հոդվածով նախատեսված՝ կրեդիտառուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

1.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:»:

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

4

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի համարակալումը դարձնել 3 և շարադրել հետևյալ կերպ․

Հոդված 3

1.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2.   Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և  2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված կրեդիտառուների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

3․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշման ուժի մեջ մտնելու  պահի դրությամբ և դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա։

4․ Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն  կրեդիտառուի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:

 

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Սույն մասով նախատեսված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1)     բանկը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները, և

2)    փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել և

3)     հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:

Սույն մասով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն մասով նախատեսված բացառության կիրառման համար: Ընդ որում, նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն մասը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն մասը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:»:

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

 

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

«Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։»։

 

Ընդունելի է:

Ընդունվել է:

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետևել սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ առևտրային արբիտրաժի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) Ընկերությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները, և

2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել և

3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է Ընկերությունը:

Սույն մասով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն մասով նախատեսված բացառության կիրառման համար:»:

          

Ընդունելի է

Ընդունվել է:

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

 

«Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։»

Ընդունելի է:

Ընդունվել է:

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներ

 «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 91-ին հոդվածի վերջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

Սույն հոդվածով նախատեսված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) վարկային կազմակերպության ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, և

2) հաճախորդի իրավունքի խախտման հետևանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը:

Սույն հոդվածով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն հոդվածը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:

 

Հոդված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առևտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։

Ընդունելի է:

Ընդունվել է: