ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-705-05.08.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաեւ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառիկ դեպքերում՝ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում:» բառերով:
Հարգանքով՝ | ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ |