ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Գալստյան

         Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-741-18.09.2020,11.01.2021-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկու թյունները. 

1. Նախագծի վերնագրում «Տոների և հիշատակի օրերի մասին» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

 2. Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջները.

3.Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված կարգավորումների հաջորդականությունը հետևյալն է.

«Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին: 

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին: (…)»: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքով տոների և հիշատակի օրերը սահմանված են ըստ ամիս-ամսաթվերի հաջորդականության, առաջարկում ենք Օրենքի՝ ուսուցչի օրվան վերաբերող 13.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ առաջարկելով սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: Զուգահեռ, Օրենքը լրացնել նոր՝ 13.2-րդ հոդվածով, որը կսահմանի Ուսուցչի օրվան վերաբերող դրույթ:         
         

 Հարգանքով՝                ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ