Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-7632-14.10.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
Առաջարկի հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկի բովանդակությունը |
Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-14․10․2020-ՖՎ-011/0)
|
|||||
1. |
ԱԺ պատգամավոր |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ «1. Բանկի կողմից սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում՝ 1) մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 2) երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների: 3. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» |
|
Ընդունվել է: |
2. |
ԱԺ պատգամավոր |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։ 2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։» |
|
Ընդունվել է: |
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7631-14․10․2020-ՖՎ-011/0)
|
|||||
3. |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհեը՝ Օրենք) 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. « 1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։․ 4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների: 5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում: 6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։
|
|
Ընդունվել է: |
4. |
ԱԺ պատգամավոր |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։ 2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
|
|
Ընդունվել է: |
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7632-14․10․2020-ՖՎ-011/0)
|
|||||
5. |
ԱԺ պատգամավոր |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով: 3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավել անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների: 5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում: 6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։ |
|
Ընդունվել է: |
6. |
ԱԺ պատգամավոր |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։ 2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է) սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ |
|
Ընդունվել է: |