ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-846-22.01.2021-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկվում է 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Վերահսկող կազմակերպությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:».
Հարգանքով՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ