ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-803-10.12.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ նախագծի վերնագրում, ինչպես նաև 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 13-17-րդ պարբերություններում՝ «Ռադիոհաճախականություն՝», «Ռադիոհաճախականությունների սպեկտր՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթ՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված», «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր՝» հասկացությունները նշել մգեցված՝ ապահովելով լրացվող դրույթների ձեւի համապատասխանությունը Օրենքի 2-րդ հոդվածի ձեւին (տեսքին):

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները՝ Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՀ»  բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «կառավարության հաստատմանն է ներկայացվում» բառերը  փոխարինել «կառավարությունը պետք է ընդունի» բառերով:    
                                      
                                                                              
     Հարգանքով՝                   ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ