««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-703-04.08.2020-ՖՎ-011/1, հեղինակ՝ Եղիշե Սողոմոնյան) վերաբերյալ ներկայացված առաջարկների
|
|||||
N
|
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1.
|
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի» բառերով: |
Ընդունելի է: |
Ընդունվել է:
|
2. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածում «նոր» փոխարինել «հետևյալ» բառով: |
Ընդունելի է: |
Ընդունվել է:
|
3. |
ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածում՝ «…տարվա աշխատանքային ստաժ կամ…» բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը. «հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ»: |
|
Ընդունվել է:
|
4. |
ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածում «ֆինանսական» փոխարինել «ֆինանսների» բառով: |
|
Ընդունվել է:
|
5. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին և խմբակցություններին: |
Ընդունելի չէ: |
Չի ընդունվել:
|
6. |
ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց 100 օր առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:»:
|
|
Ընդունվել է:
|
7. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներ |
Նախագծի 2-րդ հոդվածը միավորել նախագծի 1-ին հոդվածի հետ, քանի որ փոփոխությունները կատարվում են գործող օրենքի միևնույն՝ 17-րդ հոդվածում: |
Ընդունելի չէ: |
Չի ընդունվել:
|