ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Հարգելի տիկին Գրիգորյան
Ի փոփոխումն մեր 2021 թվականի փետրվարի 27-ի N 01/05.7/6174-2021 գրության, Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-882-01.03.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաեւ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1.Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ հոդվածով. «Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.2-րդ եւ 2.3-րդ մասերում «10-օրյա» բառը փոխարինել «30-օրյա» բառով:»: Ըստ այդմ փոփոխվել են նախագծի հոդվածների համարակալումները:
2.Նախագծի՝
1) 1-ին հոդվածի 1-ին մասում ««5» թվով» բառերը փոխարինել ««10» թվով» բառերով,
2) 3-րդ հոդվածում «5» թիվը փոխարինել «10» թվով,
3) 4-րդ հոդվածի 1-ին մասի վերջին «նախորդող 5» բառերը փոխարինել «նախորդող 10» բառերով:
Հարգանքով` | ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ |