ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-695-24.07.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «բառը» բառը փոխարինել «կետադրական նշանը եւ բառը» բառերով:
2. Նախագծից հանել 3-րդ հոդվածը:
3. Նախագծի 4-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. 7-րդ մասում «նախարարությունը» բառերը փոխարինել «նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը» բառերով:»:
4. Նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
2. 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «նախագծերը» բառից հետո լրացնել «,պետական եւ համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը» կետադրական նշանը եւ բառերը:»:
5. Նախագծի 6-րդ հոդվածում լրացվող փոփոխությունը նախատեսե ոչ թե 5.1 մասով, այլ լրացնել 1-ին մասի վերջին նախադասությունից հետո որպես նոր նախադասություն:
6. Նախագծի 7-րդ հոդվածում
1) «նախադասությամբ» բառը փոխարինել «նախադասություններով» բառով,
2) «հայերեն» բառը փոխարինել «հայերենի այբուբենի» բառերով:
7. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում ««օրենսգիրք» բառը» բառերից հետո լրացնել «, եթե վերնագիրը չի ներառում այն» բառերը:
8. Նախագծի 11-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ բովանադկությամբ.
« Օրենքի 23-րդ հոդվածում՝
1. 4-րդ մասից հանել «, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը».
2. լրացնել 3.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ`
«3.1.Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավել են, ապա յուրաքանչյուր հաստեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից:
3. 7-րդ մասի` առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1) «7.Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:»:
2) երկրորդ նախադասությունը հանել:»:
9. Նախագծի 12-րդ հոդվածից
1) հանել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի» բառերը.
2) «որոշումները» բառը փոխարինել «ակտերը» բառով.
3) 1-ին մասից հանել «(այսուհետ՝ Եվրասիական տնտեսական միության մարմիններ)» բառերը.
4) 2-րդ եւ 3-րդ մասերում « մարմինների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով:
10. Նախագծից հանել 13-րդ հոդվածը:
11. Նախագիծը լրացնել նոր 12-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 12. Օրենքում լրացնել 5.1-ին գլուխ հետեւյալ բովանդակությամբ.
« Գ Լ ՈՒ Խ 5.1
ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 27.1. Ռազմական եւ արտակարգ դրության հայտարարելու մասին որոշումների եւ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման եւ այդ ակտերի ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները
1. Ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաեւ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա չեն պարտադիր փորձաքննության եւ հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների կողմից սահմանված ժամկետով:
2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով հրապարակվելուց հետո` անմիջապես, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաեւ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման:
5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում:
6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաեւ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավել են, ապա յուրաքանչյուր հաստեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:
7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ, ինչպես նաեւ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հացեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավել են, ապա յուրաքանչյուր հաստեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:»:
12. Նախագծի 18-րդ հոդվածի
1) 1-ին մասում «բառերը» բառը փոխարինել «կետադրական նշանը եւ բառերը» բառերով:
2) 2-րդ մասում օրենսգրքերի անվանումներից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
13. Նախագծի 19-րդ հոդվածի
1) 1-ին մասում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում «մարմինների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի անվանման մեջ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» բառը:
2. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, իսկ 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
Օրենքների փաթեթում ներառել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կատարվում է պետության պաշտպանության,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում,» բառերով:
Հոդված 2.
Օրենսգրքի 166-րդ հոդվածը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հարգանքով՝ | ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ |