ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-859-09.02.2021-ՊԱ-011/1) վերաբերյալ հայտնում ենք, որ նախագիծը ընդունելի կարող է համարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:
Առաջարկում ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի՝
- 30-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 3-րդ կետում «40» և «45» թվերը համապատասխանաբար փոխարինել «45» և «50» թվերով.
2) 4-րդ մասի՝
ա. 1-ին կետում «45» թիվը փոխարինել «50» թվով.
բ. 2-րդ կետում «48» թիվը փոխարինել «52» թվով.
գ. 3-րդ կետում «50» թիվը փոխարինել «55» թվով.
դ. 4-րդ կետում «55» թիվը փոխարինել «58» թվով.
3) 5-րդ մասում «մինչև 10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը` մինչև 10 տարի ժամկետով» բառերով:
- 2. 57-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետում «48» թիվը փոխարինել «53» թվով.
բ. 2-րդ կետում «50» թիվը փոխարինել «55» թվով.
գ. 3-րդ կետում «55» թիվը փոխարինել «58» թվով.
դ. 4-րդ կետում «58» թիվը փոխարինել «60» թվով.
2) 3-րդ մասի՝
ա. 1-ին կետում «50» թիվը փոխարինել «55» թվով.
բ. 2-րդ կետում «52» թիվը փոխարինել «57» թվով.
գ. 3-րդ կետում «58» թիվը փոխարինել «60» թվով.
դ. 4-րդ կետում «60» թիվը փոխարինել «63» թվով:
Հարգանքով` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ