ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-826-28.12.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Նախագծի վերնագրում «Փախստականների և ապաստանի մասին» բառերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել:
2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Նախագծի 2-րդ հոդվածով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 47-րդ հոդվածում լրացվող նոր 2.1-ին մասի համարն անհրաժեշտ է տեքստից առանձնացնել միջակետով:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի կարգավորումները՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 222.17-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 222.17-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կարգավորման բովանդակությանը:
2. Նախագծում «հայցադիմում» բառն անհրաժեշտ է փոխարինել «դիմում» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնում ամրագրված կարգավորումները:
Հարգանքով` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ