Նախագծի1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը կարգավորում է մինչև սույն օրենքի՝ օրինական ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:»։_
2. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «1-ին մասից» բառերը փոխարինել «1-ին կամ 3-րդ մասերից» բառերով։
3. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին կամ 3-րդ մասերով» բառերով։