ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

                                                                                          
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-890-09.03.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1.  2-րդ հոդվածով օրենսգրքի 18-րդ գլուխը նոր խմբագրությամբ շարադրելիս՝ «18» թվից հետո դրված կետադրական նշանը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ մասերը:

2. 2-րդ հոդվածով շարադրվող 118-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշման» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների» բառերով, որպեսզի հստակեցվի, որ նշված մասերով սահմանված կարգավորումները հավասարապես վերաբերում են թե հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, և թե մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշումներով կիրառվող գրավոր ընթացակարգին:

3. 4-րդ հոդվածում «142.1-րդ»  բառը փոխարինել «142.1-ին» բառով, ինչպես նաև «142.1» թվից առաջ լրացնել «Հոդված» բառը:        

 

Հարգանքով`                    ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ