ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

           Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                            
          1. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով։    
          2. Նախագծի 2-րդ հոդվածի «/» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով: 
          3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, նախագծի 3-րդ հոդվածի «կետերով» բառը փոխարինել «մասերով» բառով:
          4. Նախագծի 3-րդ հոդվածում «և/կամ» բառերը փոխարինել «կամ» բառով:        
          5. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 239-րդ հոդվածում լրացնել վերնագիրը։
         

Հարգանքով`                    ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ