ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 19.04.2021 թվականին առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի 1-ին հոդվածում «վերաշարադրել» բառն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:
2. Գործող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետի համաձայն՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվում մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը: Մինչդեռ, նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության, ինչպես նաև Երևան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար: Հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետում:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար գործող օրենսդրությամբ նախատեսված՝ տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով պետական տուրքը Երևան քաղաքի մասով առաջարկում ենք թողնել անփոփոխ, քանի որ առաջարկության նպատակը միայն մարզերում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ հաշվի առնելով, այն որ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար գործող օրենսդրությամբ նախատեսված՝ տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով պետական տուրքը բարձր է և հնարավորություն չի ստեղծում մարզերում նշյալ գործունեությունն իրականացնելու համար:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ