ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառա-վարության առաջարկությունները. 

1) Նախագծի վերնագրից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը,  

2) 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» և «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`  

«Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի 18-րդ հոդվածի.» 

3) 1-ին  հոդվածով նախատեսված Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու պարբերությունը համարակալել:          

Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ