ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-039 -22.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Առաջարկում ենք՝
I. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի վերնագրից հանել կրկնվող «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:
2. 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,
«(այսուհետ օրենք)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, իսկ
«հոդվածը» բառը՝ «հոդվածի 1-ին մասում» բառերով, «պարբերությամբ» բառը՝ «պարբերություններով» բառով,
Հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Օդանավակայանի տաքսու կայանատեղ՝ օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք։»:»:
- 1-ին հոդվածի առաջին պարբերությունից և 2-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «Ա» տիպի» բառերը, ներկայացնել նոր խմբագրությամբ,
2. 2-րդ հոդվածը լրացնել 1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝ «1. 2-րդ մասի «ա» կետում «տաքսամետրով (սակաչափիչով)» բառերը փոխարինել «սակաչափիչով» բառով։»,
Նույն հոդվածի 7-րդ մասում՝ «արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:» բառերը փոխարինել «արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ» բառերով հաշվի առնելով 2-րդ հոդվածի 1-ին կետը,
2-րդ կետում «և 7-րդ» բառերը փոխարինել «,7-րդ և 8-րդ» բառերով և կետը լրացնել նոր 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«8․ Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի Կառավարչի կողմից սահմանված եւ կիրառվող օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները»:»
3-րդ հոդվածում
- Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասում «Գովազդի մասին» օրենքի անվանման հիշատակման «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել
4-րդ հոդված
- հստակեցնել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի դրույթները:
Նույնը վերաբերում է նաև փաթեթում ընդգրկված մյուս օրենքների նախագծերին:
II. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
- Վերնագրում օրենքի անվանման հիշատակման երկրորդ և 1-ին հոդվածում հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,
- նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, իսկ «ենթակետով» բառը փոխարինել «պարբերությամբ» բառով
III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
- Վերնագրում և 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին,
- օրենսգրքի 137.2-րդ հոդվածի 9-րդ մասից հետո լրացվող նոր՝ 10-րդ մասով սահմանված կարգավորումը նախատեսել «7.1-ին» մասի տեսքով՝ կատարվող լրացման տեքստն ներառելով չակերտներում:
IV. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
- Օրենքի անվանման հիշատակման երկրորդ և 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել
- 1-ին հոդվածի պարբերության մեջ և աղյուսակում «6-րդ» բառերը փոխարինել «7-րդ» բառերով, աղյուսակը ներառելով չակերտներում:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ