«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»(Կ-011-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՌԱՋԱՐԿ
- «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետով փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը թողնել անփոփոխ:
- Նախագծից հանել 24-րդ հոդվածը,
- Նախագծի 23-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետում «շառագրգիռ անձ» բառերը փոխարինել «ոք» բառով,
- 4. Օրենքի 47-րդ հոդվածում լրանցնել նոր`9-րդ մաս.
- Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-0112-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1)» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՌԱՋԱՐԿ
- Առաջարկվում է հանել նախագծերի փաթեթից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-0112-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1)» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-0113-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՌԱՋԱՐԿ
- Նախագծերի փաթեթից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-0113-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀՀ օրենքի նախագիծը:
ԱՌԱՋԱՐԿ.
Առաջարկվում է նախագծերի փաթեթը լրացնել «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով, որով կնախատեսվի լրացում կատարել օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում. Լրացնել նոր 34-րդ կետ.`
34) իրականացնում է վերահսկողություն գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության նկատմամբ