ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Կ-0081-18.08.2021,01.12.2021-ՏՏԳՇ-011/0)
- Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
1․ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը» բառերը»։
- Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
2․«Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի սկզբում ավելացնել «համայնքի կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը» բառերը»։
Հիմնավորում․ Կանաչապատումը, աղբահանությունը, սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը շրջակա միջավայրի պահպանության տարրեր են։
- Նախագծից հանել 3-րդ հոդվածը ։
Հիմնավորում․ Համայնքային մասհանումները մուտքագրվում են համայնքի բյուջե և համայնքն է որոշում «Տեղական ինքնակառավարաման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի 14-րդ պարտադիր խնդիրների լուծման շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները։ Տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման իմաստ չեմ տեսնում։
- Նախագծի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․
- «Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «նախագիծը» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը»։
Հիմնավորում․ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-13720-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումները մուտքագրվում են համայնքի բյուջե։ Դրանց գծով կատարողականը ենթակա է հաշվետվության՝ համայնքի բյուջեի կատարողականի շրջանակներում։