<< Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (Կ-008-18.08.2021,01.12.2021-ՏՏԳՇ-011/1)
- Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետը՝
Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար:
փոխարինել նոր խմբագրությամբ.
Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են բացառապես հանքարդյունաբերության հետևանքով ազդակիր համայնքների կրած սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները մեղմելու նպատակով:
Հիմնավորում.
Հաշվի առնելով օրենսդրական փոփոխության նպատակները, որոնք թվարկված են նախագծի հիմնավորումներով, գտնում եմ, որ այդ նպատակները պետք է սահմանվեն նաև բուն օրենսդրական կարգավորման շրջանակներում։