Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ն Ե Ր

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ‹‹Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին›› ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի        (Պ-085-09.11.2021-ՊԱ-011/1) վերաբերյալ։

 

 1)  5-րդ կետի առաջին նախադասությունում <<և>> - ից հետո ավելացնել <<(կամ)>>  բառը։

 2)  3․2 կետի երկրորդ նախադասությունը <<...լուսանկարները...>> բառից հետո լրացնել <> բառերով։

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առաջին առաջարկի վերաբերյալ

Կան սակավաթիվ դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածը ամուսնացել և փաստական ամուսնական կապի մեջ է եղել, սակայն դեռևս երեխա չեն ունեցել։ Պետք է հաշվի առնել նաև նման դեպքերը և օրենքի շրջանակներում ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ զոհվածների կանանց։ Դա նաև մեծ բարոյական աջակցություն կլինի այդ կանանց՝ նրանց խեղված ճակատագրերի համար։

        

Երկրորդ առաջարկի վերաբերյալ

 

Այս առաջարկը ավելի շատ տեխնիկական բնույթ ունի և համալրում է փաստական ամուսնության վերաբերյալ հիմնավորումները։