1.Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները/ի, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող գիտելիքների, հմտությունների և կարողունակությունների (կոմպետենցիաներ) պահանջները։
- Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ և 6.3-րդ կետերում «պետական չափորոշչի հայեցակարգ» հասկացության վրա հղում կա, սակայն օրենքով այն սահմանված չէ։
- Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի բ. կետում սահմանված «փորձարարական կրթական ծրագրի՝․․․» սահմանումը կառուցված է սոսկ «տվյալ կրթական աստիճանի տևողության» վրա և չի արտացոլում փորձարարական կրթական ծրագրի էությունը։ Վերախմբագրման կարիք ունի։
- Նախագծի 1-ին հոդվածի «10.2 կետում՝ /ԿԱՊԿ/ ունեցող սովորողների համատեքստում շրջանառության մեջ է դրվում «խելամիտ հարմարեցում» եզրույթը։ Վերջինս սահմանված չէ։ Անհրաժեշտ է` հստակեցնել, թե ինչ է ենթադրում խելամիտ հարմարեցումը, օրենքում ամրագրել, թե ինչ հիմքով է իրականացվում ֆինանսավորումը և վերահսկվում այն։
- Նախագծի 4-րդհոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ներմուծվում է «հատուկ դպրոց- ռեսուրս կենտրոն» ուսումնական հաստատության տեսակ, որի սահմանումը տրված չի։
- Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ․ «Հիմնադրի որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ»։
- Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը
Ըստ էության առաջարկվում է ուսումնական հաստատության կառավարման բոլորովին նոր մոդել, որը գործող՝ առավել ժողովրդավարական և մասնակցային մոդելի համեմատ, ավտորիտար է, ոչ բավարար կանոնակարգված, իրավունքների և լիազորությունների անհստակությամբ, իրավական անորոշություններով, կրկնվող և կոնֆլիկտային գործառույթներով։
Մասնավորապես՝
- Հոդված
-Սահմանված չէ խորհուրդների ձևավորման կարգը։
-Հստակ չէ, թե ինչ կարգով և ինչ չափանիշներով է ձևավորվում լիազոր մարմնի մասնագիտական հանձնաժողովը։
-Տնօրենը օրենքով «իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր» (կետ 22), իսկ վարչատնտեսական մասի համակարգողը /առհասարա՞կ/ «ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում» (կետ 12)։ Վտ համակարգողի ներկայացման շրջանակը հստակեցված չէ՝ ի տարբերություն տնօրենի։
- Ո՞վ է տնօրինելու կնիքը։
- Մասնագիտական որակավորման խիստ անհամաչափ պահանջներ են ներկայացված տնօրենին և վարչատնտեսական համակարգողին։
- Տնօրենը հավաստագրման գործընթաց է անցնում, կրթական կոնկրետ պահանջներ բավարարում, իսկ վարչատնտեսական մասի համակարգողը տնօրինում է դպրոցի գույքը, ֆինանսական միջոցները, ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը և ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ՝ չունենալով օրենքով սահմանված համապատասխան մասնագիտական որակավորման պահանջ։
Զարգացման ծրագրի իրականացման ողջ պատասխանատվությունը կրում է տնօրենը, այն դեպքում, երբ համակարգողն է տնօրինում ֆինանսական և տնտեսական բոլոր միջոցները, հաստատման է ներկայացնում հաստիքացուցակն ու տարիֆիկացիան։ Լիազորությունների և պատասխանավություների անհամաչափ տարանջատումը կոնֆլիկտային է և անարդյունավետ։