ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-085-09.11.2021,13.01.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
1. Առաջարկում ենք նախագծի վերնագրում «լրացումներ» բառից հետո լրացնել «և փոփոխություններ» բառերը,
2. առաջարկում ենք հանել 1-ին հոդվածի՝
ա) 2-րդ կետով լրացվող 3.1-ին մասը, քանի որ այն ներքին հակասության մեջ է մտնում նույն հոդվածի 4-րդ կետի կարգավորումների հետ, ինչպես նաև 2-րդ կետում նշված անձանց իրավունքը չի կարող ավելի գերակա լինել օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված այն անձանց նկատմամբ, ովքեր իրականացրել են զինծառայողի խնամքը կամ գտնվել են զինծառայողի խնամքի տակ,
բ) 3-րդ կետով լրացվող 3.2-րդ մասը, քանի որ այն ներքին հակասության մեջ է մտնում նույն հոդվածի 1-ին կետի կարգավորումների հետ, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համար նախատեսում է այնպիսի լիազորություն, որը սահմանված չէ օրենքի 24-րդ հոդվածով և հակասության մեջ է մտնում օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորման հետ, որի համաձայն՝ շահառուների շրջանակը որոշելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ