ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                                                                   
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-031-17.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                           
          «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ՝         
          1․ Առաջարկում ենք «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը,     
          2․ Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք՝     
          1) հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,
          2) «դեկտեմբերի 21» բառը և թիվը փոխարինել «նոյեմբերի 24» բառով և թվով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,       
          3) «2.1» թիվը փոխարինել «2.1-ին» թվով` հիմք ընդունելով դասական թվականների գրությանը ձևը,    
          4) «2․1․»-ին»  մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝
          «2․1․ Երկու հարյուր քառակուսի մետրից ավել մակերես ունեցող առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և  21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը:      
          3․ Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք՝    
          1) «3.1» թիվն փոխարինել «3.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրությանը ձևը,    
          2) «3․1․»-ին մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝   
          «3․1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավել մակերես ունեցող առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։»` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և  21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը:     
                   
          Մասնավորապես՝ նախագծի տեքստից առաջարկում ենք հանել են «ԵԱՏՄ  ԱՏԳ ԱԱ» հապավումները՝ համապատասխանեցնելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կիրառվող հասկացությունների հետ։       
          Հոդված 1-ի և 2-ի «2․1․»-ին» և «3․1․»-ին» մասերում «առևտրի օբյեկտներում» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Երկու հարյուր քառակուսի մետրից ավել մակերես ունեցող» բառերով, հաշվի առնելով ԱԺ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ առ այն, որ փոքր առևտրային կրպակներում կաթնամթերքի դարակաշարերի առանձնացումը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել։   
             Հստակեցվել է «կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հասկացությունը, հաշվի առնելով, որ կաթնային յուղը հանդիսանում է կաթի փոխարինիչ՝ և կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով):         
                   
          «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ՝         
          1․ Առաջարկում ենք Օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով,
          2․ Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝   
          «Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել 45-46-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.         
          «Երկու հարյուր քառակուսի մետրից ավել մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող)  ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի)  փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով  չապահովելը՝        
          առաջացնում է նախազգուշացում,       
          Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝
          առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»։  
                   
          Մասնավորապես՝ նախագծի 1-ին հոդվածում «պարբերություններով» բառը առաջարկում ենք փոխարինել «45-46-րդ մասերով» բառերով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, նշված մասերը չեն համարակալվել, հաշվի առնելով, որ նորմատիվ իրավական ակտի փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին)՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը։  
          Նախագծի 1-ին հոդվածում «տարանջատված» բառից հետո առաջարկում ենք լրացնել  «մեկուսամասերում» բառը՝ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածների հետ համապատասխանեցնելու նպատակով։
          Նախագծի 1-ին հոդվածի 45-46-րդ մասերում առաջարկում ենք տարանջատել  իրավական կարգավորման խախտման պարագայում նախատեսված նախազգուշացման և տուգանքի նշանակման դեպքերը։
          3․ Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք՝    
          «2382-րդ հոդվածում» բառերից հետո «երեսունհինգերորդ» բառը փոխարինել «և երեսունհինգերորդ» բառերով, իսկ «երեսունհինգերորդ և երեսունիններորդ» բառերը  փոխարինել «երեսունհինգերորդ, քառասունհինգերորդ և քառասունվեցերորդ» բառերով՝ հաշվի առնելով, որ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 39-րդ մասը վերաբերում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելուն:         
                                                 
          Հարգանքով՝                              ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ