ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Առաջարկում ենք 13.02.2020 թվականի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՕ-92-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, 3-րդ կետի «ա» ենթակետի «մարտի 15-ից» բառերից հետո լրացնել «բացառությամբ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) տարածքների և հատուկ մասնագիտացված տարացքներում որը ուժի մեջ է մտնում 2022 թվականի աեպտեմբերի 15-ից» բառերով:

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխության իրավակարգավորումները չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման պահանջների կարգավորումներին: Մասնավորապես` ԵԱՏՄ պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն արտադրանքի նկատմամբ, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի  որոշումներով հաստատված  միասնական ցանկում (այսուհետ՝ Միասնական ցանկ)։ Նույն հոդվածով անդամ պետություններին թույլ չի տրվում իրենց օրենսդրությամբ սահմանել Միասնական  ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ։ Ըստ 
պայմանագրի 53-րդ հոդվածի անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում  են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի  շրջանառությունը՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգում ներառված այդ  արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ  ներկայացնելու և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման 
լրացուցիչ ընթացակարգեր։ Նիկոտին պարունակող արտադրատեսակների կարգավորման  ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հստակ սահմանվում է, որ այն չի տարածվում  ծխախոտային, այսինքն ամբողջությամբ կամ մասամբ ծխախոտային տերևից  պատրաստված արտադրատեսակների վրա, իսկ նիկոտին պարունակող արտադրատեսակների  շարքում թվարկված են մի շարք այնպիսիք, ինչպիսիք տեղական օրենսդրությամբ  դասվում են ծխախոտային արտադրատեսակների շարքին, օրինակ ըստ ԵԱՏՄ 
իրավակարգավորումների տաքացվող ծխախոտը նիկոտին պարունակող արտադրատեսակ,  սակայն ծխախոտային արտադրատեսակ չէ։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը նաև  տարանջատում է ծխել և տաքացնել հասկացությունները և ըստ դրա, այնպիսի 
արտադրատեսակները, որոնք չեն տաքացվում, այլ ծխում են, դուրս է թողնում իր  կարգավորման շրջանակներից, պատկերը սակայն հակառակն է տեղական  օրենսդրությունում։  Այսպիսով, տեղական օրենսդրությամբ ծխախոտային  արտադրատեսակի և դրա փոխարինիչների համար տրված սահմանումներն իրենց  շրջանակներն ընդգրկող արտադրատեսակների առումով շոշափելիորեն հակասում են  ԵԱՏՄ իրավակարգավորումներին։ Սա իր հերթին նշանակում է, որ այսօր հնարավոր 
է վարչարարություն կիրառենք այնպիսի արտադրատեսակ կիրառող անձի նկատմամբ,  հետևաբար նաև այն տարածքը տնօրինող տնտեսվարողի նկատմամբ, որի տարածքում  կիրառվում է այդ արտադրատեսակը, ինչպիսի արտադրատեսակը ԵԱՏՄ մակարդակով  հակածխախոտային քաղաքականության առարկա չի հանդիսանում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա օրենսդրական փոփոխության հրատապության հիմնական նպատակը սույն թվականի աեպտեմբերի 15-ից ուժի մեջ մտնող օրենքի կիրարկման ապահովումն է, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը պետք է նշել, որ ծխախոտի փոխարինիչների` օրենքով նախատեսված արգելքը հակասում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար դրանց նկատմամաբ վարչարարության իրականացման արդյունքում կիրառվելիք սահմանափակումները, որոնք առաջարկվում են Նախագծով, չեն բխում ՀՀ կողմից ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ստանձնված պարտավորություններից:

Ուստի առաջարկում ենք, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու ինչպես նաև ձևավորված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները հանրային քննարկման առարկա դարձնելու և համապատասխան օրենսդրական ձևակերպումներ տալու նպատակով բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) տարածքներում ծխախոտի և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքի կիրառումը հետաձգել մինչև 2022 թվականի աեպտեմբերի 15-ը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հետօրենսդրական վերահսկողության շրջանակներում դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դիրքորոշումներ ստանալու նպատակով, որին ի պատասխան փաստվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի անհամապատասխանության հարցը: