«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-135-14.01.2022-ՊԱ-011/1) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում եմ
1.Նախագծի 1-ին հոդվածում`
«3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:» բառերը հանել նախագծից։
2․ Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով.
«4) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ստորաբաժանումներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) եղբայր:»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ի սկզբանե օրենքի նախագծի հիմքում դրված է եղել, որ անհրաժեշտություն է առաջացել, զինծառայությունից ազատելու հնարավորություն տրամադրվի զինծառայության ընթացքում (մահացած) զոհվածների որդիներին, եղբայրներին, սակայն օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության ներկայացրած առաջարկությունը առաջին ընթերցմամբ ընդունելով՝ տարբերակում է դրվել զինծառայության ընթացքում մահացած և պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների միջև։ Այսպես՝ եթե ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողը ծառայության վայրում զոհ է դառնում, ապա այս պարագայում պարտադիր զինծառայությունից ազատվում է միայն ընտանիքի մեկ արու զավակը: Եթե նա ունի այլ քույր, եղբայր, նրանք չեն կարող հանդիսանալ այս օրենքի շահառուներ: Իսկ այն զինծառայողը ով իր կյանքը զոհաբերել է հայրենիքի պաշտպանության ընթացքում, նրա մյուս եղբայրները ենթակա են ազատման: Նման տարանջատումը և տարբերակաված մոտեցումը արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց զավակները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունը իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում։ Ընդ որում, նրանք նույնպես հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրներ ունեն և նման տարբերակված խտրական մոտեցումը ուղղակի անթույլատրելի է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ խտրականությունը՝ կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։ Հետևաբար, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով նման խտրական ձևակերպումը՝ իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց է ու կարող է հետագայում դառնալ շահարկման առարկա:
Ուստի, նկատի ունենալով վերոգրյալում նշված հանգամանքները անհրաժեշտ է, որպեսզի սույն օրենքի լրամշակված Նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունը ընդունվի, որի արդյունքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու արտոնություն կտրվի նաև զինծառայության ընթացքում զոհված (մահացած) շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամներին։