ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-126-27.12.2021,25.02.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկում ենք՝
1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «հետևյալ բովանդակությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթները:
Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետում առկա նույնական կարգավորմանը:
2. Նախագծի 4-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ