ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագծի (Կ-158-07.02.2022,21.03.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագիծը առաջարկում ենք լրացնել նոր 1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից, 9-րդ հոդվածի 2-րդ մասից, 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից, 12-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «կառավարման» բառերը:»։
Ըստ այդմ վերանայել հոդվածների համարակալումը:
2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 3-րդ՝
1) մասում՝ «դրան իրականացման ժամանակացույցերի, դրանց իրականացման ժամանակացույցերի, ֆինանսավորման աղբյուրների ու չափերի, ակընկալվող արդյունքների սահմանմամբ» բառերը փոխարինել «և դրանց իրականացման ժամանակացույցեր» բառերով:
2) մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Եռամյա ազգային ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցերն առնվազն ներառում են միջոցառումը, դրա կատարողին կամ կատարողին և համակատարողներին, կատարման ժամկետը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը, ակնկալվող չափելի արդյունքները:»:
3. Նախագծի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «մրցանակաբաշխության» բառը փոխարինել «մրցանակաբաշխություն» բառով:
2-րդ կետով լրացվող 2-րդ մասում «նպատակով՝» բառից հետո» լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերը։
4. Նախագծի 6-րդ հոդվածում՝
1) «՝2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր.» բառերը փոխարինել «1) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.3-րդ մասեր.» բառերով:
2) լրացնել նոր 2.3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.3. Սույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանվող կարգավորումները վերաբերելի և կիրառելի են նաև սույն օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ:»
5. Նախագծի 6-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) 10-րդ մասի առաջին նախադասությունում «ծեր կամ հաշմանդամ» բառերը փոխարինել «տարեց կամ հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ երրորդ նախադասությունում «ծեր, հաշմանդամ» բառերը փոխարինել «տարեց, հաշմանդամություն ունեցող» բառերով:»
6. Նախագծի 8-րդ հոդվածի ՝
1) վերնագիրը հանել,
2) 1-ին և 2-րդ մասերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:»
3) 3-րդ մասում (2-րդ մաս) «ծրագիրը» բառից հետո լրացնել «և ծրագրի իրականացման ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրները ու չափերը, ակնկալվող չափելի արդյունքները՝ մինչև» բառերով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ