ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-164-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Առաջարկում ենք`
I «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝
1. 1-ին հոդվածում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումից հետո նշված «Օրենքի» բառը հանել,
2. 10-րդ հոդվածը լրացնել նոր 1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝
«1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով»:
Նույն հոդվածի 2-րդ մասից հանել օրենքի անվանումից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը,
3. 10-րդ հոդվածից հետո լրացնել նոր 11-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը «խմբերի)» բառից հետո լրացնել «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով,» բառերով․
2) 3-րդ մասում «Կառավարության սահմանած նվազագույն» բառերը փոխարինել «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերով։»:
4. 11-րդ՝ (լրամշակված 12-րդ) հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ՝
«2) Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով․
«5. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:»:
5. 12-րդ՝ (լրամշակված 13-րդ) հոդվածը լրացնել նոր 2-րդ և 3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) 2-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով,» բառերով․
3) 3-րդ մասում «Կառավարության սահմանած նվազագույն» բառերը փոխարինել «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերով։»:
6. 13-րդ (լրամշակված 14-րդ) հոդվածի առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամամբ
«1) «9-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին» բառերով, իսկ «կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև» բառերը փոխարինել «կենսաթոշակի դեպքում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած՝ այլ գործունեության ժամանակահատվածները» բառերով».:,
Իսկ 4-րդ կետում՝ «կետը» բառը փոխարինել «կետն» բառով:
7. 14-րդ (լրամշակված 15-րդ) հոդվածի 3-րդ կետում «պայմանագրի մասնակից (անդամ) պետության տարածքում ձեռք բերված» բառերը փոխարինել «պայմանագրին համապատասխան՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող» բառերով:
8. 15-րդ (լրամշակված նախագծի 16-րդ) հոդվածում «պայմանագրերին» բառը փոխարինել «պայմանագրին» բառով,
9. 17-րդ (լրամշակված նախագծի 18-րդ) հոդվածում «պայմանագրի շրջանակում» բառերը փոխարինել «պայմանագրին համապատասխան» բառերով,
10. 19-րդ (լրամշակված նախագծի 20-րդ) հոդվածի 2-րդ մասում «կամ կենսաթոշակը վերահաշվարկելու՝ բառերը փոխարինել «կենսաթոշակը վերահաշվարկելու բառերով,
11. 20-րդ (լրամշակված նախագծի 21-րդ) հոդվածի 4-րդ կետում «, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի» բառերով,
12. 21-րդ (լրամշակված նախագծի 22-րդ) հոդված՝
ա) 1-ին մասում «1) 5-րդ մասը «կարող են հետ գանձվել, » եթե բառերից հետո լրացնել» բառերը փոխարինել՝ «1) 5-րդ մասում «առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին բառերը փոխարինել» բառերով,
բ) 2-րդ մասով լրացվող պարբերության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝
«1) կենսաթոշակառուի մահվան ամսվան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ պայմանագրի անդամ մասնակից պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ»:
II «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում `
1. Առաջարկում ենք վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով,
2. Նախագծի 4-րդ հոդվածը հանել, ըստ այդմ հաջորդող հոդվածների համարակալումը վերանայվել է:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ