ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-196-14.03.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
1. 1-ին հոդվածում առաջարկում ենք՝
ա) «Հայաստանի Հանրապետության» բառերն գրել «հոկտեմբերի 24-ի» բառերից հետո,
բ) «է5»- րդ կետում՝ «հատկացման» բառից հետո հանել «և տեղզննման» բառերը:
2. 1-ին հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր 2-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ,
«Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը ուժը կորցրած ճանաչել։»:
3. 2-րդ հոդվածում (լրամշակված 3-րդ հոդված) առաջարկում ենք՝
ա) առաջին պարբերության մեջ «,«ե5» և «ե6»» բառերը փոխարինել «և «ե5» բառերով,
բ) «ե2»-րդ կետում «կայուն անտառակառավարում» բառերը փոխարինել «անտառների կայուն կառավարում» բառերով, իսկ «ե4»-րդ կետը հանել:
4.8-րդ հոդվածում՝ (լրամշակված 9-րդ հոդված) «45-րդ հոդվածի» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Օրենսգրքի» բառը։
5. 9-րդ հոդվածի (լրամշակված 10-րդ) 2-րդ կետում՝ «2» թիվը առաջարկում ենք փոխարինել «3» թվով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ