ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագծի (Կ-258-11.05.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկում ենք նախագծի 9-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների տվյալներով։»
2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետը տարածվում է նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված ուսումնասիրությունների վրա։»
3. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա։»
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ