ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-243-26.04.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի 1-ին հոդվածի՝
1) 1-ին կետը առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծով
2) 1-ին կետի «1-րդ մասը լրացնել նոր 1.1 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.» նախադասությունը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.» նախադասությամբ:
3) 1-ին կետի 41-րդ (նոր համարակալմամբ 40-րդ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ առաջարկում ենք դնել «չակերտ» կետադրական նշանը:
4) 1-ին կետի 54-րդ ենթակետից հետո «վերջակետ» կետադրական նշանը առաջարկում ենք փոխարինել «միջակետ» կետադրական նշանով:
5) Ճիշտ հաջորդականություն ապահովելու համար առաջարկում ենք 5-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները հանել և նախատեսել Նախագծի 1-ին հոդվածում:
Ըստ այդմ Նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«2) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի 4-րդ կետը:»
Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկում ենք 1-ին հոդվածի կետերի համարակալումը վերանայել:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետից առաջարկում ենք հանել «4» թիվը:
3. Հաշվի առնելով առաջարկությունների 1-ին կետի 5-րդ ենթակետով ներկայացված առաջարկությունը առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածի համարակալումը վերանայել:
4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (նոր համարակալմամբ 1-ին մասի) «բառով» բառը փոխարինել «բառերով» բառով:
5. Նախագծով նախատեսված են մի շարք նորմատիվ իրավական ակտերի ընդունում, սակայն նախատեսված չէ վերջիններիս ընդունման ժամկետ, ուստի առաջարկում ենք անցումային դրույթներում նախատեսել ժամկետներ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի կարգավորումները:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ