ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Նարիբեկյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-214-28.03.2022,18.05.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

Առաջարկում ենք՝

1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով,

2.  1-ին հոդվածից հանել «առաջին» բառը, քանի որ այն ավելորդ է,

3.  2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները միավորել՝ դրանք շարադրելով մեկ հոդվածի տեսքով հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող հանձնաժողովների նկատմամբ:»: 
                   
                   
                     Հարգանքով՝        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ