Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.
Հոդված 282. Անձի սեփականության իրավունքի դադարումը կամ կորուստը այն գույքի նկատմամբ, որը չի կարող նրան պատկանել
2.Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, կամ նման գույքը` դրա բնույքի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քաղ. օր-ի 282-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության նոր խմբագրության շարադրանքում ավելացվում է նաև տեղական ինքնակառավարման մարմիններ>> բառերը, ուստի առաջարկվում է նույն նախադասության մեջ <<վերածվում է պետական>> բառերից հետո ավելացնել <<կամ համայնքային>> բառերը, քանի որ համայնքի ղեկավարի հայցադիմումի հիման վրա օտարված գույքը դառնալու է համայնքային սեփականություն:
Եվ վերջապես, նույն հոդվածի քննարկվող մասում, իհարկե նախկին խմբագրությամբ էլ է դա եղել, առաջարկվում է <<վրա>> բառից հետո <<կայացված>> բառի փոխարեն ավելացնել <<դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով>> բառերը, հաշվի առնելով, որ դատական ակտերը ենթակա են պարտադիր կատարման դրանք օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն: